Թուրքիայի իշխանությունները կասկածներ ունեն Մարմարիս առողջարանային քաղաքում մոլեգնող անտառային հրդեհների հետ կապված դիվերսիայի վերաբերյալ, հայտնել է գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիթ Կիրիշչին:
Թուրքիայի Մուղլա նահանգի անտառտնտեսության վարչությունը երեքշաբթի տեղեկացրել է, որ Մարմարիսում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, քամու ուժեղ պոռթկումների պատճառով կրակը շարունակում է տարածվել: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան հազար հրշեջ:
«Ներկայումս տեղերում աշխատում է 2600 մարդ։ Կրակի դեմ պայքարող ինքնաթիռների թիվը հասել է 41-ի։ 151 մարդ տարհանվել է իրենց տներից որպես նախազգուշական միջոց. հրդեհի առնչությամբ դիվերսիայի կասկածներ կան», – նախարարի խոսքը մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը։