Թեհրանում մոտ ժամանակներս կարող է կայանալ Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթաժողովը։ Այս մասին հատարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մոտ ժամանակներս, հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, Թեհրանում ականատես կլինենք Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի գագաթնաժողովի անցկացմանը»,- ասել է նա:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել Է Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախօրեին կայացել է նրա հանդիպումը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։