Թուրքական Մարմարիսում անտառային հրդեհներն ամբողջությամբ վերահսկողության տակ են, Ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրիշչին:
Թուրքիայի Մուղլա նահանգի անտառտնտեսության վարչությունը երեքշաբթի տեղեկացրել է, որ Մարմարիսում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, քամու ուժեղ պոռթկումների պատճառով կրակը շարունակում է տարածվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս այցելել է Մարմարիս։
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել էր, որ Մարմարիսում անտառային հրդեհների պատճառով ձերբակալվածը խոստովանել է, որ դիտավորյալ է հրկիզել: Սոյլուի խոսքով՝ չարագործն ասել է, որ զայրացել և այրել է անտառը՝ այդ տարածաշրջանում առկա հողատարածքի վերաբերյալ վաղեմի առևտրային վեճի պատճառով, և որ հարբած է եղել, երբ դա անում էր:
«Հրդեհն ամբողջությամբ վերահսկողության տակ է», – ասել է նախարարը: