Եվրամիության և Ադրբեջանի միջև գազի մատակարարումների ավելացման շուրջ բանակցությունները դուրս են եկել եզրափակիչ փուլ, հայտնել է Էներգետիկայի հարցերով Եվրոպական հանձնաժողովի լիազոր Քադրի Սիմսոնը:
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, Սիմսոնը հայտնել է, որ անցած շաբաթ ԵՄ-ն համաձայնության է հասել Իսրայելի և Եգիպտոսի հետ գազի մատակարարումների ավելացման շուրջ, խորացել է համագործակցությունը Նորվեգիայի հետ, Ադրբեջանի հետ բանակցությունները վերջնական ուղիղ փուլ են մտել:
Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ում 12 պետություններ ամբողջությամբ կամ մասնակիորեն առանց գազի են մնացել և որ Մոսկվայի վարքագիծը վերջին շաբաթներին զգալիորեն սրել է ռիսկերը: