Անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության հարցում Ռուսաստանի հետ հնարավոր համագործակցության հարցը դեռ չի քննարկվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի կողմից, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրի հետ Hürriyet թերթին տված հարցազրույցին։
«Մեր օրակարգում ոչինչ չկա, այս ուղղությամբ աշխատանք չի տարվում։ Գործընթացը ձեւավորվում է Թուրքիայի Հանրապետության քաղաքականության շրջանակներում, մենք միայն դրա տեխնիկական կողմի հետ կապված աշխատանքներ ենք տանում»,- ասել է Դեմիրը։
Ավելի վաղ Armenia Today-ը հաղորդել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Թուրքիայի հետ թուրքական գրոհային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։