ՀԱՊԿ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ։ Այս մասին ասված է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ։ Փոխանցում է Reform-ը։
«ՀԱՊԿ քարտուղարությանն անհանգստացնում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բախումները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և ընտանիքներին: Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»,- ասել է Զասը։