Ադրբեջանը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Արցախի Սարցասար լեռը և մերձակա բարձունքները։ Արցախի ՊԲ-ն այս հայտարարությանը դեռ չի արձագանքել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Մեր ստորաբաժանումների կողմից իրականացված ճշգրտումների արդյունքում Բուզդուխ լեռը և հարակից բարձունքներն անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ»։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր:
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել, հայտնել...