Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի մասին համաձայնագրի հերթական խախտման համար։ Այս մասին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջեն Շակովսկին։
«Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին օգտագործել իր դիվանագիտական բոլոր գործիքները, որպեսզի Արցախի վրա հարձակումների համար Ալիևի վարչակարգը պատասխանատվության ենթարկվի և կանխվեն ապագա վայրագությունները», – նշել է կանգրեսականը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը և կանխելու հետագա էսկալացիան Լեռնային Ղարաբաղում։
Նշենք, որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել 19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։