«Անցած ամիս Զանգելանի շրջանի Աղալի գյուղ են վերադարձել նախկին բնակիչները։ Սա մեծ վերադարձի առաջին փուլի սկիզբն է»։
Ինչպես հաղորդում է АПА-ն, այդ մասին Ալժիրի ազգային համայնքների և արտաքին գործերի նախարար, Ալժիրի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռամթան Լամամրայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա նշել է, որ ալժիրցի իր գործընկերոջը տեղեկացրել է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի առաջարկած խաղաղ օրակարգի, երկու երկրների միջև սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղ համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկների մասին: «Ես Ռամթան Լամամրային պատմել եմ նաև եռակողմ հայտարարության իրականացման առումով Հայաստանի մի շարք ոչ կառուցողական մոտեցումների մասին: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է լինի կառուցողական», – ասել է նա:
Ադրբեջանը կողմնակից է հարևան երկրների հետ նորմալ հարաբերություններ ձևավորելուն։ Մենք կարող ենք առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման առումով՝ սահմանների փոխադարձ անձեռնմխելիության ճանաչման սկզբունքի հիման վրա։