Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին հայտնում է ռուսական կառավարության կայքը։
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության առանցքային հարցերը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնման առաջնահերթ խնդիրները և օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստան) կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները: