Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում բռնկված անտառային հրդեհները չեն նահանջում։
Ինչպես հայտնում են այդ երկրի ԱԻՆ-ից, հրդեհների մարման գործողությունների մեծ մասն իրականացվում է բարդ լեռնային ռելիեֆի պայմաններում, որն անբարենպաստ է տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժի համար:
Շաբրանի, Գաբալայի, Գուբայի, Սիյազանի և Խաչմազի շրջաններում հրդեհների դեմ պայքարում համապատասխան պետական կառույցներից ներգրավված են ավելի քան 1140 մարդ և 120 միավոր տարբեր նշանակության տեխնիկա:
Նշվում է, որ ներկայումս այն տարածքներում, որտեղ հրդեհը մարվել է, սառեցման աշխատանքներ են տարվում։ Չնայած շոգին ու քամոտ եղանակին՝ հրդեհի օջախների ամբողջական մարման աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 16-ից Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում անտառային հրդեհներ են։