Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ կփորձի կազմակերպել: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 21-ին գրում է Die Welt-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պարբերականի տվյալներով՝ ԵՄ-ում չեն բացառում, որ Թուրքիայում քվեարկությունը կարող է տեղի ունենալ ոչ թե 2023-ին, այլ արդեն 2022-ի աշնանը:
«Կան մի քանի նշաններ, որ Էրդողանը, հավանաբար, կնախընտրի ընտրությունները 2022 թվականին, հավանաբար, աշնանը։ Դա կարող է տեղի ունենալ համեմատաբար կարճաժամկետ հեռանկարում», – պնդում են ԵՄ դիվանագետների աղբյուրները։
Արտահերթ ընտրությունների անցկացման պատճառ է համարվում զբոսաշրջության ամառային եկամուտների շնորհիվ Թուրքիայի հնարավոր դուրս գալը տնտեսական ճգնաժամից, գրում է պարբերականը։