Հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ Մոսկվայում: Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ»,- ասացին գրասենյակից:
Հիշեցնենք, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին, որ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմից հանձնաժողովը գլխավորում է այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: