Բաքուն հայտարարել է 44-օրյա պատերազմից հետո 1713 հայ զինվորի մարմին է փոխանցել Երևանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովին։
Նրանք նաև հայտարարել են, որ Ադրբեջանը գերությունից ազատել է «159 մարդու (118 զինվորական, 41 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 կին): Նրանցից վեցը (4 զինվորական, 2 քաղաքացիական անձ) կալանավորվել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։