Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարները սեպտեմբերի 8-9-ը Բաքվում եռակողմ հանդիպում կանցկացնեն Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման մանրամասները քննարկելու համար:
«Իրանի տրանսպորտի նախարարն այսօր Ադրբեջան է ուղևորվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի (տրանսպորտի նախարարների) միջև եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու համար՝ քննարկելու Ռաշտ – Աստարա երկաթուղու կառուցման գործում համագործակցության և ներդրումների մանրամասները», – հաղորդում է «Интерфакс-Азербайджан»-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները:
Երկաթուղու շինարարության ավարտը կարևոր է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռների տարանցման և առևտրի համար, որոնց ծավալը 2023 թվականին նախատեսվում է ավելացնել մինչև 10 մլն տոննա:
Ավելի վաղ շահագործման էր հանձնվել Ղազվին-Ռեշտ երկաթուղին՝ Ադրբեջանի երկաթուղիները միջանցքի շրջանակներում Իրանի երկաթուղիների ցանցին միացնելու համար: Բացի այդ, Իրանում պետք է կառուցվի Ռեշտ-Աստարա 167 կմ երկարությամբ երկաթուղային գիծ։