Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված համապատասխան պայմանավորվածության համաձայն, SOCAR-ի համալիր հորատման աշխատանքների տրեստի ներկայացուցիչ Զաքուլլա Քերիմովը ժամանել է Բաթման՝ թուրքական TPAO ընկերության անունից նավթի որոնման հորատման աշխատանքներ իրականացնելու համար: Նա նախնական հետազոտություններ է անցկացրել, հանդիպել է քաղաքի նահանգապետ Էքրեմ Ջանալփի հետ։
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, SOCAR-ի ներկայացուցիչների հետ զրույցում նահանգապետը տեղեկացվել է նախատեսվելիք նավթահետախուզական աշխատանքների մասին է տեղեկացվել։
Հաղորդվում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև մարտին Ստամբուլում կայացած նավթա-տնտեսական համաժողովի ժամանակ ստորագրված պայմանագրի շրջանակներում Քակուլլա Քերիմովն ասել է, որ Բաթմանում ծրագրված է ամենակարևոր հորատման աշխատանքները: