Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների ու քաղաքային զարգացման նախարար Ռուստամ Ղասեմիի մասնակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, տեղի է ունեցել Աղբենդի ավտոմոբիլային կամրջի հիմնարկեքի արարողությունը, որը կառուցվելու է Իրանի հետ պետական սահմանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հորադիզ-Ջեբրաիլ-Զանգիլան-Աղբենդ մայրուղին 112 կմ երկարությամբ և Արաքս գետի՝ Իրանի մայրուղիների ցանցով միացնող կամուրջը կունենա 216 մետր երկարություն և 24,5 մետր լայնություն։ Նախագծով նախատեսված են երկու երթևեկության գոտիներ՝ ավտոմեքենաների համար և մեկ գոտի հետիոտների համար՝ յուրաքանչյուր ուղղությամբ։ Նախատեսվում է նաև երկու երկրների տարածքում անցակետի կառուցում, որը օրական կարող է ընդունել առնվազն 1 000 բեռնատար տրանսպորտային միջոց (500 մուտքի մոտ և 500 ելքի վրա):