Հյուսիսային Օսիայում՝ Վրաստանի հետ սահմանի «Վերին Լարս» անցակետում մոտ ժամանակներս զորահավաքային կետ կտեղակայվի։ Ինչպես հայտնում է Ria.ru-ն, այս մասին հայտնել է տեղի ՆԳՆ տարածաշրջանի վարչությունը:
Նման որոշում է ընդունվել խորհրդակցության ժամանակ՝ կապված տրանսպորտային հոսքի զգալի ավելացման հետ։ Հանդիպմանը մասնակցել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարը, Ճանապարհային ոստիկանության պետը, Անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային և Հյուսիս-օսական մաքսատան սահմանապահ վարչության ղեկավարները:
«Չնայած ձեռնարկված միջոցառումներին, իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ։ Քաղաքացիներին սահմանով անցնելու թույլտվություն կտրվի որոշակի միջոցառումներից հետո»- նշվել է հրապարակման մեջ։
Նախօրեին Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայությունում հայտնել էին, որ Վրաստանի ուղղությամբ «Վերին Լարս» անցակետում մոտ 3500 մարդատար ավտոմեքենա է կուտակվել։