Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի շուրջ։ Ընդգծվել է, որ հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող աշխատանքները ծառայում են տարածաշրջանի խաղաղ զարգացմանը։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի արդի թեմաները, ինչպես նաև Ստամբուլում կայանալիք նախարարների հանդիպմանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստման հարցերի հետ կապված։