Թուրքիայի Անվտանգության խորհուրդը Ադրբեջանին «վճռական» աջակցելու մասին է հայտարարել։ Այս մասին ասված է նիստի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ։
«Հաստատվել է Ադրբեջանի վճռական աջակցությունը, որը մեծ ջանքեր է գործադրում տևական խաղաղության հասնելու համար, և ընդգծվել է, որ այդ հարցում ներգրավված բոլոր սուբյեկտները, հատկապես տարածաշրջանի երկրները, պետք է անկեղծորեն նպաստեն մշտական հիմունքներով կարգավորմանը, այլ ոչ թե հակամարտության խորացմանը», – հայտարարության մեջ մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:
Նաև Թուրքիայի Անվտանգության խորհուրդը Հայաստանին կոչ է արել «կատարել իր պարտավորությունները և ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար»: