Ադրբեջանի զինված ուժերը ծրագրում են բարձրացնել հատուկ նշանակության ուժերի զորավարժությունների ինտենսիվությունը։
Ինչպես հաղորդում է այդ երկրի ՊՆ-ից, համապատասխան խնդիրը դրել է Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավար Քերիմ Վելիևը հատուկ նշանակության ուժերի զորամաս այցելության ժամանակ:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ Վելիևը «հրամանատարության առջև համապատասխան խնդիրներ է դրել հատուկ նշանակության ուժերի մարտավարական հատուկ պատրաստության և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի պահպանման նպատակով անցկացվող վարժանքների և պարապմունքների ինտենսիվության հետագա բարձրացման, ինչպես նաև առաջիկա զորավարժություններում ձեռք բերված մարտական փորձի լայն կիրառման ուղղությամբ»: