Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «պարզ հասկացրել է», որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն անթույլատրելի է: Ինչպես Twitter-ում գրել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին, այդ մասին Ռաիսին հայտարարել է Ալիևին Աստանայում կայացած բանակցություններում:
Ռաիսին նաև հավելել է, որ տարածաշրջանում ցանկացած եվրոպական ռազմական ներկայություն անընդունելի է:
Նա ընդգծել է, որ ներքին խնդիրները չեն շեղի Իրանի ուշադրությունը երկրի ռազմավարական շահերից: