Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորերից մեկում պայթյուն է որոտացել: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել են Բարթըն նահանգի վարչակազմում:
«Ժամը 18:15-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Ամասր քաղաքի ածխահանքում։ Պատճառը այս պահին պարզ չէ։ Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական հաշվարկներ», – ասված է իշխանությունների հայտարարության մեջ։
Առնվազն 87 հանքափորներ արգելափակված են մնացել պայթյունի հետևանքով։ «Մենք կասկածում ենք, որ հանքավայրում մեթանի պայթյուն է տեղի ունեցել։ Ներսում եղել է 87 հանքափոր», – լրագրողներին հայտնել է Ամասրա քաղաքի քաղաքապետ Ռեջաի Չաքիրը։
Ինչպես հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը, այս պահին հաջողվել է փրկել չորս հանքափորների, նրանց արդեն տեղափոխել են մոտակա հիվանդանոց բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Ավելի վաղ Բարտինի նահանգապետարանից հայտնել էին, որ պայթյունը տեղի է ունեցել 300 մ խորության վրա գտնվող ածխահանքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ արտակարգ պատահարի վայր են մեկնել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն և բնական պաշարների և էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը՝ հանքափորների փրկության գործողությունը վերահսկելու համար: