Հունաստանի իշխանությունները ՄԱԿ կդիմեն 92 միգրանտների հետ կապված միջադեպի կապակցությամբ, որոնց Էվրոս սահմանային գետի վրայով ամբողջովին մերկ ուղարկել էին Հունաստան: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի հայտնել է Հունաստանի միգրացիայի և ապաստանի հարցերով նախարար Նոտիս Միտարակիսը՝ հունական Skai TV հեռուստաալիքի եթերում։
Միտարակիսը հայտարարել է, որ «հաջորդ երկուշաբթի այդ հարցով կհանդիպի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ»: Նախարարի խոսքով՝ ինքը միջադեպի մասին արդեն տեղեկացրել է ՄԱԿ-ին և Եվրոպական հանձնաժողովին: «Ես մի շարք հանդիպումներ կունենամ, լուսանկարներ կցուցադրեմ, մենք այլ նյութեր ունենք, օրինակ՝ տեսանյութ», – ասել է Միտարակիսը: – Թուրքիան հայտնվել է շատ բարդ իրավիճակում, քանի որ այդ 92 մարդիկ հայտնաբերվել են հենց Frontex-ի կողմից, որն էլ հաստատել է միջադեպը։ Այդ մարդիկ, ցավոք, նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկվեցին Թուրքիայում և ուղարկվեցին Հունաստան»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն Frontex գործակալությանը մեղադրել է Հունաստանի կողմից «անօրինական փախստականների նկատմամբ հանցագործությունների «անտեսման մեջ»:
Չավուշօղլուի պնդմամբ՝ Frontex-ն անտեսում է Հունաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտման փաստերը, ինչը հաճախ հանգեցնում է մարդկային զոհերի։