Մեր ներկայությունը Երևանում վերահաստատում է Հայաստանի և Իրանի միջև բազմադարյա բարեկամական հարաբերությունները։ Այս մասին այսօր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
«Մենք այսօր շատ հանգամանալից և բովանդակալից առանձնազրույցներ ունեցանք իմ լավ գործընկերոջ հետ։ Համակարծիք էինք տարբեր երկկողմ համագործության թեմաների առնչությամբ, երկու երկրների միջև տնտեսական համագործակցության և առևտրաշրջանությունը մոտավորապես 700 մլն դոլար է, պայմանավորվեցինք այն հասցնել 1 մլրդ-ի, քանի որ այդ պոտենցիալը կա»,-հայտարարեց Աբդոլահիանը։
Իրանցի պաշտոնյան կարևորեց Կապանում հյուպատոսության հիմնումն ու ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման հարցը։ «Մենք մի շարք կարևոր մտահոգություններ ունենք, որոնք կապված են Հարավային Կովկասի հետ։ Իրանական կողմը ամբողջությամբ դեմ է տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուչներ։ Մեզ համար շատ կարևոր է ներքին ներակայացուցիչների դերը տարածաշրջանում ՝ ինչպիսին «3+3» պլատֆորմն է։ Իրանական կողմը պատմական սահմանների փոփոխությունները բոլորովին չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է։ Մենք կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայի յուրաքանչյուր նման գործեակերպին»,-հայտարարեց Աբդոլահիանը։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը օրեր առաջ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, հայտարարել է. «Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության ուղիները արգելափակվեն»։