Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը և Զաքիր Հասանովը բանակցություններ են վարել Ստամբուլում։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տեղեկատվության համաձայն, կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
Ավելի վաղ Հասանովը Ստամբուլում մասնակցել է «Saha Expo» պաշտպանական-օդատիեզերական ցուցահանդեսի բացման արարողությանը:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն, ցուցահանդեսի ընթացքում նա հանդիպել է թուրքական «Roketsan», «TUSAŞ», «HAVELSAN», «BAYKAR», «TUALCOM» և «ASELSAN» ընկերությունների ղեկավարության հետ, ծանոթացել ժամանակակից զենքի և մարտական տեխնիկայի ցուցադրած նմուշներին:
Հասանովը հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը «հետաքրքրված է սպառազինության մեծամասնությամբ, որը ցուցադրվում է Թուրքիայի «Saha Expo» ցուցահանդեսում, արդեն պայմանագրեր են կնքվել»: