Հայաստանի իշխանությունները ոչ միայն ողջունեցին դիտորդական առաքելության ժամանումը, այլև անհրաժեշտ աջակցություն են տրամադրում գործունեության իրականացնելու համար, այնպես որ աշխատանքները սկսվել են։ Այս մասին այսօր Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ հայտնել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Ըստ նրա՝ դիտորդական առաքելության նպատակն է զեկույցներ ներկայացնել գլխամասեր։ «ԵՄ-ի կողմից դիտորդական առաքելության տեղակայումը ևս կարևոր քայլ է։ Մենք լիահույս ենք, որ սա հնարավորություն կտա թեթևացնել լարվածությունը սահմաններին, կիրանացնի վստահության զարգացման միջոցառումներ, որոնք հետագայում ավելի սահուն կդարձնեն խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը»,-հայտարարեց նա։
Եվրամիությունը հինգշաբթի սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, -մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։