ՀԱՊԿ խորհուրդը ուրբաթ օրը տեղի կունենա ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթաժողովին ընդառաջ:
Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այո, դա նաև այն գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում է, որը սպասվում է», – ասել է նա:
Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ: Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։