ՀԱՊԿ առաջնորդների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի վերջին, կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին РИА новости-ի փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքների վերաբերյալ լրագրողներին հայտնել է Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը:
«Այս գագաթնաժողովում շատ լուրջ և բացահայտ կերպով քննարկվել է իրավիճակը մոնիթորինգային առաքելության արդյունքների վերաբերյալ, որը գլխավորում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և որն աշխատում էր հայ-ադրբեջանական սահմանի մոտ։ Կողմերը եկել են հասկանալու, որ հարցը լրացուցիչ կքննարկվի նոյեմբերի վերջին նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում», – Բելառուսի ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
«Կա որոշակի տեսլական առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, թե ինչպես այդ հարցը պետք է հետագայում դիտարկել. որքանով հայտնի է դարձել, առաջիկա մի քանի օրերին կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության եռակողմ հանդիպումը», – ասել է Ամբրազևիչը։
Այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանդիմանը քննարկվել է Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ: Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։