Անկարայում վթարի է ենթարկվել ընդդիմադիր «Սաադեթ» կուսակցության շրջանային կազմակերպության անդամներին տեղափոխող միկրոավտոբուսը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Halk TV-ին:
Հեռուստաալիքը հայտնել է, որ վթարի հետևանքով 8 մարդ է տուժել:
Հաղորդվում է, որ միկրոավտոբուսը շրջվել է այն բանից հետո, երբ բախվել է ոչ հեռու գտնվող մեկ այլ մեքենայի: