Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը երեքշաբթի հայտնել է Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո ստեղծված անօրինական զինված կազմավորումների բացահայտման մասին:
«Պետական անվտանգության ծառայությունը համալիր հետաքննություն է անցկացնում՝ կապված Իրանի հատուկ ծառայությունների կողմից երկրի սահմաններից դուրս զորավարժություններին Ադրբեջանի քաղաքացիներին գաղտնի ներգրավելու, նրանց գործունեությունը ֆինանսավորելու և ուղղորդելու, երկրի պետական անվտանգության շահերի դեմ օգտագործելու դեպքերի հետ։ «…» Իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների ընթացքում քննությանը ներգրավվել են Ադրբեջանի Հանրապետության 19 քաղաքացիներ, որոնք մասնակցել են ապօրինի զինված կազմավորումների զորավարժություններին», – ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է ՊԱԾ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ «Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո ստեղծված» խմբավորման անդամներից հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են ապօրինի զինված կազմավորումների զորավարժություններին նրանց մասնակցության մասին, հանրապետության տարածքում տարածման համար արգելված տարբեր գրականություն, որը քարոզում է արմատական, կրոնաայրենասիրական հայացքներ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածները երրորդ երկրների տարածքով տեղափոխվել են Թեհրան, իսկ այնտեղից տեղափոխվել Սիրիա, որտեղ նրանց ներգրավել են զորավարժության մեջ, սովորեցրել են տարբեր հրազենի կիրառման կանոնները և մարտեր վարելու մարտավարությունը:
Ինչպես հետևում է հաղորդագրությունից, հետաքննության ընթացքում պարզվել է, որ խմբավորման ղեկավարությունը հանձնարարվել է Ադրբեջանի մի շարք քաղաքացիների, որոնք 2018-ին դատապարտվել են կալանավորման նմանատիպ հանցագործությունների համար, միջազգային հետախուզում են հայտարարվել և ներկայումս թաքնվում են Իրանի տարածքում:
Ձերբակալվածները քրեական պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 12.1, 279.1 («մասնակցություն օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումներին») հոդվածներով: