Ադրբեջանն արդեն սկսել է Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա էներգետիկ միջանցքի ստեղծման աշխատանքները, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Զանգեզուրի միջանցքն ի վիճակի է Եվրոպան կապել Ասիայի հետ ոչ միայն տրանսպորտային հաղորդակցության, այլ նաև էներգետիկայի միջոցով։ Զանգեզուր միջանցք-Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն-Թուրքիա-Եվրոպա երթուղին թույլ կտա արտահանել կանաչ էլեկտրաէներգիա։ Մենք արդեն սկսել ենք աշխատանքներն այդ ուղղությամբ»,- ասել է Շահբազովը։
Նա ընդգծել է, որ այս համատեքստում Ջաբրայիլում (խմբ․ Հադրութ) միջազգային էներգետիկ հանգույցի ստեղծումը «կարևոր ռազմավարական իրադարձություն է»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է մինչև 2027 թվականն ավարտել Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա էներգետիկ միջանցքի ստեղծումը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երեք փուլով։