Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և օգնության վարչության (AFAD) մամուլի ծառայությանը։
Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 03:29-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուդժա բնակավայրի տարածքում՝ 14,47 կմ խորության վրա։
Սեյսմոլոգներն արձանագրել են 13 հետցնցումներ, ամենամեծ ուժգնությունը կազմել է 2,4 մագնիտուդ։ Երկու քաղաքացիներ թեթև վնասվածքներ են ստացել բարձրահարկ պատուհանից խուճապահար ցած նետվելով. Բացի այդ, վնասվել է մզկիթի աշտարակը։