Իրանում Ադրբեջանի դեսպանը այսօր երեկոյան կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ կապված ադրբեջանական ԶԼՄ-երում հակաիրանական արշավի հետ:
ИРНА-ի փոխանցմամբ՝ այդ երկրի ԶԼՄ-ները և այդ պաշտոնատար անձինք Իրանի Իսլամական Հանրապետության դեմ արշավ են իրականացնում։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև այն երկրներին, որոնք, ըստ նրա, աջակցություն են ցուցաբերում Հայաստանին և զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին։ «Եթե պետք լինի, կհասնենք այն ամենին, ինչ ուզում ենք, դա գիտեն բոլորը, և թող իմանան նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի աջակցություն Հայաստանի», — ասել է նա։