Էրդողանի հետ առաջին հանդիպումն էր, ընդհանուր առմամբ դրական տպավորություն եմ ստացել ։ Այս մասին «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադնառալով Ադրբեջանի գործողություններին։ Նա նշեց, որ ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել և հեռախոսազրույցը նույնպես գնահատում է դրական։
«Այո, ասվում է առանց նախապայմանների, բայց բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը այդ խոսակցության մեջ ներկա է, այսինքն դա մենք գիտենք, բայց առնվազն, որ պաշտոնական մակարդակում արձանագրվում է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, առնվազն վատ չէ, քանի որ կարող էր պաշտոնական մակարդակում արձանագրել, որ կա նախապայման հարաբերությունների կարգավորման համար»,–ասաց նա։
Վարչապետն ասաց, որ տեսնում է, որ կան հնարավորություններ խնդիրները լուծելու համար։ «Բայց դա չի նշանակուկմ, որ կլուծվեն, դա անշանակում է, որ խոսակցությունը սկսել և զարգանում է և խոսակցությունը կանգնած չէ։ Հիմա, եթե հաջողվի երորրդ երկրի քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացենք, սա շատ լուրջ առաջընթաց լինի և դրա ուղղությամբ աշխատում ենք, բայց չեմ ուզում իլյուզաների մեջ ընկնենք, որ մեկ երկու օրում կամ մեկ երկու քայլով այդ հարցը լուծելու ենք»,–ասաց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական հանրության առաջին հանդիպման շրջանակում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ հնարավոր հետագա քայլերը։
Գնահատելով հայ-թուրքական հարաբերությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 10-ին հայտարարել է, որ Թուրքիան չի տեսնում Երևանի բավարար քայլերը Անկարայի և Բաքվի հետ կապերի կարգավորման հարցում:
Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն մինչ 4 հանդիպում են անցկացրել՝ մեկը Մոսկվայում և 3 – ը Վիեննայում: 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանի հատման հնարավորությունը և սկսել Հայաստանի և Թուրքիայի միջև բեռների ուղիղ ավիափոխադրումները: