Խաղաղության ձեռքբերումը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Նիկոլ Փաշինյանն իր ընդլայնված հարցազրույցում մանրամասն խոսել է խաղաղություն տանող ճանապարհի մասին։ Հայաստանը յուրաքանչյուր խնդրի լուծման համար ունի առնվազն 3 առաջարկ»,- գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության հարցերին։ Նա նաև խոսել է խաղաղության պայմանագրի շուրջ՝ ընդգծելով, որ կան տարբերակներ։ Փաշինյանը մանրամասնել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նորացված առաջարկները։