Թուրքիայի ուժայինները Սիրիայում ձերբակալել են Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված կասկածյալի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Եվս մեկ ահաբեկիչ, ով օգնել է Իսթիքլալ փողոցի վրա հարձակումն իրականացնողին, գերի է ընկել Ազազում (քաղաք հյուսիսային Սիրիայում): Մանրամասները՝ շուտով»,- ասված է հաղորդագրությունում։
Նոյեմբերի 13-ի կեսօրին Ստամբուլի կենտրոնում գտնվող հետիոտնային Իսթիքլալ փողոցում պայթյուն է որոտացել։ 6 մարդ մահացել է, 81-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և նրա սիրիական ճյուղերը՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը (SNS):