Իրանը Հայաստանի կամ Ադրբեջանի հետ հարաբերությունները չի կառուցում հակառակ կողմի հաշվին. Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է Farsnews-ը։
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերին այցով եղել է Երևանում, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, պաշտոնական այցով եղել է Իրանում, և ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ «լրջորեն են արձագանքել այդ այցերին»։
«Մենք Ադրբեջանին և Հայաստանին համարում ենք Իրանի երկու հարևաններ և երբեք մի կողմի հետ մեր հարաբերությունները չենք կառուցում մյուս կողմի հաշվին։ Մեր առաջնահերթությունը բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններն են։ մենք հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հողերի հետ կապված ծրագրեր չունենք։ Մենք պլաններ չունենք հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հողերի հետ կապված։
Բայց մենք հստակ ասել ենք Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր դերակատարներին, որ Իրանն արձագանքելու է տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության»,- ընդգծել է Իրանի արտգործնախարարը։