Բաքվում հայրը դանակահարել է կնոջ մորը և իր երկու տարեկան երեխային։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանցագործությունը կատարվել է նոյեմբերի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Բաքվի Սաբաիլ թաղամասի Մուրսալով փողոցի տներից մեկում։
Հաղորդվում է, որ Եվլախի շրջանի բնակիչ Ս. Քերիմովը (ծնված 1990 թ.) ընտանեկան կոնֆլիկտի ժամանակ նախ դանակահարել է կնոջ մորը, ապա իր փոքրիկ որդուն։ Դրանից հետո տղամարդը փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով կոկորդը։ Տուժածներն ու հանցագործը բուժօգնություն են ստացել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի հատկանիշներով (առանձնապես ծանր մարմնական վնասվածք հասցնելը)։