Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Բաքվում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն, կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և դրանից բխող հարցերը, տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը:
Հանդիպման ընթացքում ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ Հայաստանը «մինչև հիմա չի կատարել իր պարտավորությունները 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակներում» և «ամբողջությամբ դուրս չի բերել իր զինվորականներին Ադրբեջանի տարածքից»։
Ավելի վաղ ամերիկացի դիվանագետը բանակցություններ էր վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: