Ադրբեջանի ԱԳՆ – ում ապակառուցողական են համարում Երևանի կողմից «պայմաններ առաջադրելը (Մակրոնի ներկայությունը-խմբ.) Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հաջորդ հանդիպմանը մասնակցելու համար»: Դա, Բաքվի կարծիքով, «վկայում է այն մասին, որ հայկական կողմը հավատարիմ չէ իր ստանձնած պարտավորություններին»։
Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ «սահմանազատման գործընթացը պետք է ընթանա իրավաբանական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության հիման վրա» և Հայաստանի ԱԳ նախարարին մեղադրել են «բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրելու» մեջ։