Իրանում 4 մարդ մահապատժի է ենթարկվել: Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը:
«Սիոնիստական ռեժիմի հետախուզության հետ առնչություն ունեցող խռովարարների ցանցի անդամները այսօր առավոտյան մահապատժի են ենթարկվել Իրանում»,-ահյտնում է գործակալությունը՝ հղում անելով երկրի դատական իշխանության մամուլի ծառայությանը:
Մահապատժի ենթարկված չորս անձինք մեղադրվում էին Իսրայելի հետ համագործակցության և մարդկանց առեւանգման մեջ: