Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կողմերը նշել են ներկայումս Ադրբեջանում անցկացվող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների կարևորությունը:
Նշվում է, որ թուրքական պատվիրակության կազմում են զինված ուժերի շտաբի պետը, ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի հրամանատարները։
Հուլուսի Աքարը հանդիպել է նաև իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը նաև նշել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունների «առանձնահատուկ նշանակությունը»:
Նախարարները քննարկել են նաև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հուլուսի Աքարը Բաքու է ժամանել Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ համատեղ զորավարժություններին հետևելու համար: