Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում «վերահսկողությունն» ուժեղացնելու մտադրության մասին։
Ինչպես հայտնել է գերատեսչությունը՝ նախարարության կոլեգիայի ընթացքում հանձնարարականներ են տրվել ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներում «անօրինական հայկական զինված կազմավորումների» գործունեության նկատմամբ «մշտական հսկողության և վերահսկողության հետագա ամրապնդման» ուղղությամբ: