ԱՄՆ-ն ուրբաթ օրը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի ոստիկանի աշխատակից, գնդապետ Քերիմ Ալիմարդանովի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և չարաշահումների համար, հայտնում է ադրբեջանական Turan-ի վաշինգտոնյան թղթակիցը:
Ալիմարդանովը, ով Ադրբեջանի ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից է, տարբեր երկրներից ավելի քան 40 հոգուց բաղկացած ցուցակում է հայտնվել Մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար:
Այս քայլը նվիրված է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան և մարդու իրավունքների միջազգային օրվան։
7031(с) հոդվածի համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը Ալիմարդանովի նկատմամբ քրեական պատասխանատվություն է կիրառում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին մասնակցության համար, մասնավորապես՝ 2015 և 2016 թվականներին ձերբակալվածների խոշտանգումների համար, — ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ սա Ադրբեջանի պետական պաշտոնյայի դեմ միջազգային պատժամիջոցներ սահմանելու առաջին դեպքն է։
Թե կոնկրետ ինչում են պատժամիջոցները, չի հաղորդվում։ Այնուամենայնիվ, դա սովորաբար նշանակում է ԱՄՆ մուտքի արգելք, ԱՄՆ հաշիվների և գույքի կալանք, եթե այդպիսիք կան: Այն անձինք, որոնց դեմ քրեական հետապնդում է իրականացվում, կարող են ձերբակալվել երրորդ երկրների տարածքում՝ ԱՄՆ-ի պահանջով։