Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող Մուհամեդ Ալիևը մահացել է ղազախ շրջանում զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով, հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը:
«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի Ղազախ դիվիզիայում զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում դեկտեմբերի 10 – ին, ժամը 16:55-ին ստացած հրազենային վնասվածքից մահացել է պարտադիր ժամկետային ծառայության զինծառայող, 2003թ. ծնված Ալիև Մուհամեդ Մագերամօղլուն», – ասված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունից հավելել են, որ միջադեպի հետաքննության համար դեպքի վայր է ուղարկվել սահմանապահ զորքերի հրամանատարը:
Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։