Ադրբեջանական սադրիչները բողոքի ակցիա են կազմակերպել Բերձորի մոտ և պահանջում են ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպում։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Ըստ տարածած տեղեկության՝ նրանք Շուշիում բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ ռուս խաղաղապահների վերահսկողության տարածքում գտնվող օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման և վրաններ են տեղադրում։
Ըստ լրատվականի՝ ցուցարարները բողոքում են օգտակար հանածոների հանքավայրերի, մասնավորապես ոսկու և պղնձամոլիբդենային հանքավայրի ապօրինի շահագործման դեմ, պահանջում են, որ ռուս խաղաղապահները պայմաններ ստեղծեն էկոնոմիկայի, բնապահպանության և բնական պաշարների նախարարության, նախարարությանն առընթեր պետական գույքի ծառայության և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից այդ հանքավայրերը վերահսկելու համար։
Ակցիայի մասնակիցները բողոքում են այն բանի դեմ, որ դեկտեմբերի 10-ին հայկական կողմը դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տվել։