Թուրքիայի Անթալիա առողջարանային քաղաքը հեղեղել են տեղատարափ անձրևները։ Ջուրը քշել է մեքենաներ, էլեկտրաէներգիան մասամբ անջատվել է, դպրոցները փակ են։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
Պարբերականի տվյալներով՝ եղանակային վատ պայմանների պատճառով կամուրջներ են փլուզվել, տները լցվել են ջրի տակ։ Նշվում է, որ հատկապես տուժել է Սարիջասու թաղամասը՝ այն ջերմոցների արտադրության կենտրոնն է։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Իշխանությունները կոչ են արել այցելուներին և տեղի բնակիչներին անհարկի փողոց դուրս չգալ: Նրանց խոսքով՝ 50 տարի նման տեղատարափ անձրևներ չեն տեսել և իրավիճակը շատ լուրջ են համարում։