Հայաստանը պետք է ճիշտ օգտագործի առկա հնարավորությունները: Այս մասին հայտարարել Է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հետ ունեցած եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Հայաստանը պետք է խաղաղության և բարեկամության ձեռք մեկնի և ճիշտ օգտագործի այդ հնարավորությունը։ Մենք հուսով ենք, որ տարածաշրջանային երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությանն ու տնտեսական բարգավաճմանը»,-ասել է նա։
Աքարի խոսքով՝ Թուրքիան միշտ հանդես է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության օգտին:
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում Սևծովյան ավազանի տարածաշրջանում, ինչպես նաև Կովկասում խաղաղության և կայունության համար։ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել՝ հրադադարի, տարածաշրջանում առկա խնդիրների դիվանագիտական լուծման հասնելու համար»,-ասել է նա։