Թեհրանում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված 25-ամյա իրանցի կինը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել գլխաշորը հանելու համար։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Մահսա Պեյրաուին մեղադրանք է ներկայացվել «մարմնավաճառությունը խրախուսելու» համար, ինչպես նաև «հավաքների և դավադրության» մեջ, հայտնում է աղբյուրը։
Իրանում բողոքի ակցիաներն սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մախսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ձերբակալվել է ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ունեցել, որից մահացել է։ Սոցիալական ցանցերում, սակայն, տեղեկություն էր տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։